Մատչելիության հղումներ

Լիբանանը պնդում է, որ Իսրայելի զինվորները սպանել են 3 հոգու, վիրավորել 31-ի


Իսրայելցի զինվորականները սպանել են երեք մարդու և վիրավորել ևս 31-ի, ովքեր փորձել են վերադառնալ Լիբանանի հարավում գտնվող իրենց տները, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը:

Իսրայելական զորքերը շարունակում են մնալ իրենց տեղերում, չնայած կիրակի օրը լրացել է նրանց դուրսբերման վերջնաժամկետը, որ նախատեսված էր հրադադարի մասին համաձայնագրով, որը դադարեցրել է անցյալ տարվա պատերազմը «Հեզբոլա»-ի դեմ: Իսրայելական կողմը շաբաթ օրը բնակիչներին հրամայել է չվերադառնալ մինչև հետագա ծանուցումը:

Իսրայելը պնդում է, որ որ լիբանանյան կողմն ամբողջությամբ չի կատարել նախատեսված պայմանավորվածությունները:

Իսրայելցի զինվորականները դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանել զոհերի մասին տեղեկությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG