Լիբանանի հարավում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, հայտնում է Al Jazeran-ն՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը:
Ըստ նախարարության՝ հարվածի հետևանքով առնվազն չորս մարդ վիրավորվել է:
Իսրայելը հայտնել է, որ հարվածել է «Համաս»-ին, որն, ըստ իրենց, գործում էր ճամբարում գտնվող ուսումնամարզական բազայում։