Մատչելիության հղումներ

Լեհական դատարանը մերժել է Գերմանիային արտահանձնել «Հյուսիսային հոսք»-ի պայթեցման մեջ կասկածվող ուկրաինացուն


Լեհական դատարանը մերժել է Գերմանիային արտահանձնել 2022 թվականի սեպտեմբերին «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցման մեջ կասկածվող Ուկրաինայի քաղաքացուն, մեկ այլ որոշմամբ էլ ազատ է արձակել նրան կալանքից, այս մասին հայտնում է լեհական Rzeczpospolita թերթը։

Ուկրաինացին, որը դատական փաստաթղթերում ներկայացվում է որպես Վլադիմիր Ժ., ձերբակալվել է անցած ամիս Լեհաստանում՝ գերմանական դատարանի կողմից տրված եվրոպական կալանքի օրդերի հիման վրա։

Թերթի տեղեկություններով՝ դատարանը արտահանձնումը մերժելու իր որոշումը պայմանավորել է ապացույցների բացակայությամբ։ Ըստ լեհական լրատվամիջոցների՝ կասկածյալը հերքել է իր մասնակցությունը էներգետիկ ենթակառուցվածքի դիվերսիային, լեհ քաղաքական գործիչները, այդ թվում՝ վարչապետ Դոնալդ Տուսկը դեմ էին նրան արտահանձնելուն։

Մինչդեռ Գերմանիայի իրավապահները պնդում են, որ Վլադիմիր Ժ․-ն վեց այլ ուկրաինացիների հետ մասնակցել է Ռուսաստանից Գերմանիա հասնող ստորջրյա գազատարի պայթեցմանը, մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով, այդ թվում ահաբեկչության։

XS
SM
MD
LG