«Սպառազինության արտադրությունը Ուկրաինայի համար որոշիչ նշանակություն ունի», - այսօր Վիլնյուսում, ՆԱՏՕ-ի անդամ պետություններից կազմված «Բուխարեստյան իննյակի» և Հյուսիսային Եվրոպայի պետությունների ղեկավարների համատեղ հավաքին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այժմ Կիևն ի վիճակի է հոգալ սպառազինության իր կարիքների 40 տոկոսը։
«Մեզ, սակայն, ֆինանսավորման կայուն հոսք է անհրաժեշտ։ Ռազմաճակատում մեր գործողությունները վկայում են ներդրումների արդյունավետության մասին։ Խոսքը նախևառաջ անօդաչու թռչող սարքերի արտադրության տեխնոլոգիաներում կատարվող ներդրումների մասին է», - նշել է Զելենսկին։