Մատչելիության հղումներ

Լավրովը հանդիպել է երկրում հավատարագրված դեսպանների, այդ թվում՝ Արսենյանի հետ


Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ-ի
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ-ի

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 7-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ, քննարկել Եվրասիական տարածաշրջանի անվտանգային խնդիրները, հաղորդել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հանդիպման մասին դեռ չի հաղորդել։

Ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Լավրովը ներկաների ուշադրությունն է հրավիրել «ՆԱՏՕ-ի երկրների վտանգավոր գործողությունների վրա՝ ուղղված Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը, պայթյունավտանգ իրավիճակին Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի կայունությանը սպառնացող վտանգներին»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG