Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն։
Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը խոսել են Սիրիայում, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել էներգետիկ անվտանգության համար ռիսկեր ստեղծելուն ուղղված գործողությունների կանխարգելման անհրաժեշտությանը», - ասված է հաղորդագրության մեջ։
Զրույցի բովանդակության մասին այլ մանրամասներ հայտնի չեն։