Մատչելիության հղումներ

Սեուլը հաստատել է, որ Ուկրաինան գերի է վերցրել երկու հյուսիսկորեացի զինվորի


Հյուսիսային Կորեայի զինվորները երթ են անցկացնում Փհենյանում, արխիվ
Հյուսիսային Կորեայի զինվորները երթ են անցկացնում Փհենյանում, արխիվ

Հարավային Կորեան հաստատել է, որ Ուկրաինան գերի է վերցրել երկու հյուսիսկորեացի զինվորների։ Երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր պնդել, որ իր անվտանգության ծառայությունը հարցաքննում է Ռուսաստանի Կուրսկի շրջանում գերի ընկած երկու մարտիկի։

«Սկզբում նա կարծում էր, որ իրեն ուղարկում են վերապատրաստման, սակայն Ռուսաստան ժամանելուն պես հասկացել է, որ իրեն ուղարկում են գործողության», - հայտնել է Հարավային Կորեայի հետախուզական գործակալությունը։

«Ինչպես բոլոր ռազմագերիները, այս երկու հյուսիսկորեացի զինվորները ևս ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն», - գրել էր Զելենսկին X-ում։

Անցյալ աշնանը Հյուսիսային Կորեան մոտ 11 հազար զինվոր ուղարկեց Կուրսկի շրջան՝ ռուսական զորքերին աջակցելու համար։ Մոսկվան հետ է գրավել տարածքի մոտ 40 տոկոսը, սակայն ուկրաինական զորքերը դեռևս վերահսկում են Կուրսկում ավելի քան 500 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ Փհենյանի զորքերը, ըստ տեղեկությունների, հսկայական կորուստներ են կրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG