Ղրղըզստանում սեպտեմբերի 3-ից 8-ը անցկացվում են Քոչվորների համաշխարհային խաղերը: Երկրորդ անգամ անցկացվող այս յուրօրինակ միջոցառմանը Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին բնորոշ 23 հնագույն սպորտաձևերում ուժերը կչափեն 40 երկրների ներկայացուցիչներ: Քոչվորների համաշխարհային առաջին խաղերն անցկացվել են 2014 թվականի սեպտեմբերին: Դրանց մասնակցել է 400 սպորտսմեն՝ 19 երկրներից:
Սմբակների որոտ՝ Քոչվորների համաշխարհային խաղերում

13
Հունգարուհի Նատալիա Սուարեզ Ֆրիդրիխսը մասնակցում է կանանց աղեղնաձգության մրցույթների: Նա առաջին անգամ է Ղրղըզստանում և ասում է, որ հունգարացիները և ղրղըզները սերում են նույն արմատներից:

14
Հանդիսատեսը ստիպված է հաղթահարել լեռնային գետակը՝ մրցումների վայր հասնելու համար

15
Արևի առաջին շողերի հետ՝ ղրղըզ սպորտսմենը թաղեվրանի մոտ խոզանակում է ատամները:

16
Խաղերի ամենադիտարժան մարզաձևերից մեկը յուրդերի տեղադրման մրցույթն էր: Որոշ թիմերի հաջողվեց թաղեվրանը տեղադրել մոտ 13 րոպեում: