Ղրղըզստանում սեպտեմբերի 3-ից 8-ը անցկացվում են Քոչվորների համաշխարհային խաղերը: Երկրորդ անգամ անցկացվող այս յուրօրինակ միջոցառմանը Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին բնորոշ 23 հնագույն սպորտաձևերում ուժերը կչափեն 40 երկրների ներկայացուցիչներ: Քոչվորների համաշխարհային առաջին խաղերն անցկացվել են 2014 թվականի սեպտեմբերին: Դրանց մասնակցել է 400 սպորտսմեն՝ 19 երկրներից:
Սմբակների որոտ՝ Քոչվորների համաշխարհային խաղերում

17
Անցկացվեց նաև երաժշտական իմպրովիզի մրցույթ: Այս լուսանկարում պատկերված Նուրմաթ Մանսուրը Ղազախստանում աշխատում է որպես ռադիոլրագրող:

18
Տղամարդիկ աղոթում են նախքան ճաշելը:

19
Խաղերի մասնակիցը ննջում է՝ գլուխը դնելով իր ճոխ հագուստների վրա: