Ղրղըզստանում սեպտեմբերի 3-ից 8-ը անցկացվում են Քոչվորների համաշխարհային խաղերը: Երկրորդ անգամ անցկացվող այս յուրօրինակ միջոցառմանը Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին բնորոշ 23 հնագույն սպորտաձևերում ուժերը կչափեն 40 երկրների ներկայացուցիչներ: Քոչվորների համաշխարհային առաջին խաղերն անցկացվել են 2014 թվականի սեպտեմբերին: Դրանց մասնակցել է 400 սպորտսմեն՝ 19 երկրներից:
Սմբակների որոտ՝ Քոչվորների համաշխարհային խաղերում

1
Խաղերն անցկացվում են Ղրղըզստանի սարերում՝ վրանային ճամբարում

2
Խաղերը պաշտոնապես մեկնարկեցին սեպտեմբերի 3-ին՝ սմբակների՝ որոտի հասնող դոփյունի տակ

3
Բացման արարողությունը․ խաղերն անցկացվում են Իսսիկ-Կուլ լճի ափերին

4
Բացման արարողության ժամանակ բեմ դուրս եկավ նաև մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը