Ղրղըզստանում սեպտեմբերի 3-ից 8-ը անցկացվում են Քոչվորների համաշխարհային խաղերը: Երկրորդ անգամ անցկացվող այս յուրօրինակ միջոցառմանը Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին բնորոշ 23 հնագույն սպորտաձևերում ուժերը կչափեն 40 երկրների ներկայացուցիչներ: Քոչվորների համաշխարհային առաջին խաղերն անցկացվել են 2014 թվականի սեպտեմբերին: Դրանց մասնակցել է 400 սպորտսմեն՝ 19 երկրներից:
Սմբակների որոտ՝ Քոչվորների համաշխարհային խաղերում
5
Բացման արարողություն․ «Հրեղեն» ձիավորները վարգում են բեմում
6
Ձիարշավն ու ռազմական արվեստները խաղերի թագն ու պսակն են, սակայն մրցութային ծրագիրը ներառում է նաև ավելի մեղմ սպորտաձևեր: Այս խումբը ներկայացնում է ազգային և ժամանակակից պարերի յուրահատուկ սինթեզ:
7
Մաս-ըմբշամարտը սպորտաձևերից մեկն է: Այստեղ հաղթում է այն սպորտսմենը, ում հաջողվում է փայտե ձողը խլել հակառակորդի ձեռքից:
8
Պատանի հեծյալը փորձարկում է իր աղեղը ձիարշավային աղեղնաձգության մրցումներից առաջ: