Մարտի լույս 5-ի գիշերը ռուսական կողմը «Շահեդ»-ներով հարվածել է Օդեսային և Օդեսայի շրջանին, մեկ զոհ կա։ Մահացածը Լիմանկի 77-ամյա բնակիչ է։
Տեղի իշխանությունները նշում են, որ Օդեսայի մի մասը մնացել է առանց հոսանքի, ջեռուցման ու ջրի։
Օդեսայի արվարձաններում առանձնատներ են վնասվել, իսկ շրջկենտրոնում՝ կարևոր ենթակառուցվածքներ։ Ականատեսները նաև բռնկված հրդեհների մասին են հաղորդում։
Նախօրեին էլ հաղորդվել էր, որ Օդեսային ռուսական ԱԹՍ հարվածներից չորս մարդ է վիրավորվել։