Մատչելիության հղումներ

Հարվածներ Օդեսային, հաղորդվում է չորս տուժածի մասին


Բնակելի թաղամաս Օդեսայում ԱԹՍ հարվածներից հետո, 25-ը նոյեմբերի, 2024թ․
Բնակելի թաղամաս Օդեսայում ԱԹՍ հարվածներից հետո, 25-ը նոյեմբերի, 2024թ․

Մարտի լույս 4-ի գիշերը ռուսական ռազմական ուժերը «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով հարվածել են Օդեսային, կան տուժածներ, հայտնում են տեղի իշխանությունները՝ նշելով, որ քաղաքում վթարային հոսանքազրկումներ և ջերմային անջատումներ են։

Ըստ երկրի արտակարգ իրավիճակների նախարարության՝ քաղաքում կարևոր ենթակառուցվածքներ ու բնակելի շենքեր են վնասվել, մի քանի տեղամասերում հրդեհներ են բռնկվել, սակայն դրանք արդեն մարվել են։

Ռուսական ԱԹՍ հարվածից չորս մարդ է վիրավորվել։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ տուժածներից երեքը մասնավոր տների բնակիչներ են, իսկ մեկը գտնվել է բիզնես կենտրոնում։

ԱԹՍ հարվածներ են եղել նաև Սումի քաղաքին, ինչի հետևանքով մանկական բուժհաստատություն է վնասվել։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG