Մատչելիության հղումներ

Կրեմլը «գողություն» է որակում ԱՄՆ-ի կողմից ռուսական սառեցված ակտիվների շահույթի փոխանցումը Կիևին


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Չորեքշաբթի օրը Կրեմլը հայտարարել է, որ 1 միլիարդ դոլարը, որ Վաշինգտոնի կողմից Համաշխարհային բանկի միջոցով ուղարկվել է Ուկրաինա և որը գոյացել է ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթից, իրենք համարում են գողացված։

«Այդ գումարները գողացել են մեզանից: Մեր գումարներն արգելափակված են բացարձակապես անօրինական կերպով: Դա հակասում է բոլոր նորմերին և կանոններին», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Նման անօրինական գործողությունները, այդ թվում՝ 1 միլիարդի փոխանցումը Կիևին, իհարկե, երկարաժամկետ հեռանկարում կարող են պատճառ դառնալ մեր օրինական գործողությունների համար, և մենք, բնականաբար, կօգտագործենք բոլոր հնարավորությունները՝ պաշտպանելու մեր իրավունքները և սեփականության իրավունքները», - նաև հայտարարել է Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG