Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ են սկսել ՝ եռակողմ ռազմական կապերն ամրապնդելու նպատակով, հայտնում է DPA-ն։
«Անվտանգության ծովային գոտի -2025» անվանումը ստացած զորավարժությունները մեկնարկել են Իրանի Չեհբեհար նավահանգստում։
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, վարժանքների հիմնական փուլը վաղվանից է սկսվելու, դրանց հետևելու են ռազմական դիտորդներ Ադրբեջանից, Պակիստանից, Քաթարից, Օմանից ու մի քանի այլ երկրներից։
«Անվտանգության ծովային գոտի» - ն անցկացվում է 7-րդ անգամ և ծովային անվտանգության ապահովման, ահաբեկչությանն ու ծովահենությանը հակազդելու նպատակներն ունի։