Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի միջոցով կմասնակցի վաղը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նշել է, որ Հայասատանը կազմակերպության կարևոր անդամներից է, և Երևանի մասնակցությունը շատ կարևոր է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան հայտարարեց, որ չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ քովիդի դրական ախտորոշման պատճառով, իսկ մինչև օրվա վերջ որոշում կկայացնի վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ:
Փաշինյանը տեղակացրեց, որ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում է ունեցել, դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել ու աշխատել է կեցավայրից, իսկ այսօր ախտորոշումն արդեն բացասական է և վերադառնում է աշխատանքային սովորական ռեժիմի, այսուհանդերձ Սանկտ Պետերբուրգ մեկնելու հարցով «խորհրդակցել է գործընկերների հետ»։
Հայաստանը հունվարից 1 տարով ստանձնեց ԵԱՏՄ նախագահությունը։ 2025-ին այն կանցնի Բելառուսին։