Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհ է բռնկվել նավթի պահեստում, հայտնել է շրջանի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Տեղի իշխանությունները պնդում են, որ հրդեհը մեկուսացվել է։
Ինչպես հայտնել են տեղի բնակիչները Astra Telegram ալիքին, վնասվել է «Ալբաշնեֆտ» ՍՊԸ-ի նավթի պահեստը։ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը վեցի դրությամբ հրդեհը չի հաջողվել մարել, պնդում է հրատարակությունը։
Ինչպես նշվում է ընկերության կայքում, «Ալբաշնեֆտ» ՍՊԸ-ն «Կրասնոդարի Կանևսկի շրջանի նավթավերամշակման միակ ձեռնարկությունն է»։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը չորս անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի երկու շրջաններում՝ երկու անօդաչու թռչող սարք Կուրսկի շրջանի և երկուսը Բելգորոդի շրջանի տարածքում։ Հաղորդագրությունում չի նշվում Կրասնոդարում անօդաչու թռչող սարքի հարվածը, որտեղ հրդեհվել է նավթի պահեստը։