Պաշտոնական Սեուլը հաղորդում է Հյուսիսային Կորեայի հետ շփման գծում այսօր տեղի ունեցած միջադեպի մասին։ Հարավային Կորեայի զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկություններով՝ հյուսիսկորեացի մոտ մեկ տասնյակ զինվորականներ փորձել են հատել շփման գիծը։
«Այս փորձը, սակայն, կանխվել է Հարավային Կորեայի զինված ուժերի ստորաբաժանումների արձակած նախազգուշական կրակոցներից հետո», - հաղորդում է Սեուլում գործող «Ռյոնհափ» լրատվական գործակալությունը։