Ադրբեջանի նախագահն ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարին։ Բաքվի հաղորդմամբ՝ Մարթա Կոսը Իլհամ Ալիևին շնորհավորել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։
Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան ասել է՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել տարածաշրջանում ամուր խաղաղության ապահովմանը:
Պաշտոնյան նաև էներգեիտիկ ոլորտում Ադրբեջանի հետ հաջող համագործակցությունից է խոսել։
Շնորհակալություն հայտնելով՝ Իլհամ Ալիևն էլ ասել է՝ կշարունակեն ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության օրակարգն առաջ տանելու համար։