ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին հարց տալու համար «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Քնար Մանուկյանն ու Սոնա Գրիգորյանը զրկվել են Ազգային ժողովի աշխատանքը լուսաբանելու հավատարմագրից։
«Միանգամից Կոնջորյանն ասաց, որ դուք իրավունք չունեք ինձ հարց տալու, ես չեմ պատրաստվում ձեր հարցերին պատասխանել, ու իրենք գնացին ճաշարան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը։
Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մինչև պաշտոնական գրությունն է սպառնացել։
Սա, ըստ լրագրողների, հաշվեհարդար է։
Ազգային ժողովը, որ մեկ տարով նրանց զրկել է հավատարմագրից, հիմնավորել է, թե դեկտեմբերի 16-ին Քնար Մանուկյանն ու Սոնա Գրիգորյանը ՔՊ-ական պատգամավորին հարց են տվել չթույլատրված տեղում ու նրա կամքին հակառակ։
ՔՊ-ականը իր բողոքում առանձին դեպք է հիշատակել, որ լրագրողը միանգամից զրկվի հավատարմագրից: Լրագրողներն ասում են՝ կարգ չեն խախտել:
«ՊՊԾ աշխատակիցները մեր ներկայությամբ եկել են սահմանված վայրը, մի հատ էլ ենք այդտեղ հարցրել, որ ներողություն, սա մեր համար սահմանված վայրն է, ասում են՝ այո, սա ձեզ համար սահմանված վայրն է», - պնդում է Մանուկյանը։
Այդ հատվածում կանգնելու գուցե, բայց միջանցքում հարցազրույցի թույլտվություն ՊՊԾ-ն չի տվել, «Ազատությանը» փոխանցեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը: Ըստ նրա՝ դա պատգամավորի լիազորությունն է։
Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.