Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ողջունել է Վաշինգտոնի կողմից հատկացվող արտաքին ֆինանսական օժանդակությունը 90 օրով դադարեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։ Կոբախիձեն նշել է, որ այս որոշումը ողջունելի է անգամ այն պարագայում, որ դա վերաբերում է նաև Վրաստանին հատկացվող միջոցներին։
«Մենք բազմիցս ենք ասել, որ ԱՄՆ կողմից հատկացվող որոշ միջոցներ ոչ միայն չեն ուղղվել իրենց հիմնական նպատակին, այլև երբեմն ծախսվել են հեղափոխական գործընթացների ֆինանսավորման նպատակով», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։
Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրը մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցից մեկով 90 օրով դադարեցվում են արտաքին օգնության բոլոր ծրագրերը: Իսկ մինչ այդ նոր վարչակազմը պետք է պարզի, թե արդյոք այդ ծրագրերը համապատասխանում են Թրամփի որդեգրած քաղաքականության նպատակներին: