Ռուսական կողմը հարվածել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին, ինչպես նաև Զապորոժիե քաղաքին, հայտնում են տեղական իշխանությունները:
Կիևում հունվարի 18-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 6-ի սահմաններում խոցվել է մետրոյի «Լուկյանիվսկա» կայարանի տարածքը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս երեքը վիրավորվել են, հայտնել է մայրաքաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։
Կլիչկոն նաև ասաց, որ մետրոյի «Լուկյանիվսկա» կայարանը վնասվել է, և որ այն «ներկայումս փակ է մուտքի և ելքի համար», թեև գնացքները դեռ «անցնում են առանց կանգառի կայարանում»:
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ Կիևում բացի մահացածներից, կա երեք վիրավոր։
Իշխանությունները հայտնել են, որ հարվածներ են իրականացվել նաև Զապորոժիե քաղաքի վրա: Միջադեպի հետևանքով տուժել է ութ մարդ, վնասվել են բնակելի շենքեր, վարչական շենք և մասնավոր մեքենաներ, ասել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդերովը։
Ռուսաստանը 2022 թվականի փետրվարին իր լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր սիստեմատիկ թիրախավորում է Ուկրաինայի քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքները: Կիևը Մոսկվային մեղադրում է նաև բնակելի շենքերի թիրախավորման մեջ, ինչը Ռուսաստանը հերքում է: