Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում «Զանգեզուրի միջանցք» անունով որևէ պրոյեկտ չկա ու չի կարող լինել, ճեպազրույցում հայտարարեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանություններն իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները, դա արդեն իրենց խնդիրն է»,- նշեց նա։
Սյունիքով անցնող ճանապարհի մի հատվածը, որ պետք է Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանի հետ կապի, Բաքվից արդեն հինգերորդ տարին է՝ անվանում են «Զանգեզուրի միջանցք»: Երկու ամիս առաջ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով Սյունիքի ճանապարհի 42-կիլոմետրանոց հատվածը ստացավ «Թրամփի ուղի» անվանումը, բայց Բաքուն չհրաժարվեց իր նախընտրած ձևակերպումից: Ո՛չ վարչապետի հրապարակային դժգոհությունը, ո՛չ Կոպենհագենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը չփոխեցին իրավիճակը: Ադրբեջանի նախագահը 2 օր առաջ կրկին նույն տերմինը կիրառել է:
Տե՛ս նաև այստեղ