Մատչելիության հղումներ

Խերսոնում ուկրաինական հարվածի հետևանքով 7 մարդ է զոհվել. նահանգապետ


Արխիվ
Արխիվ

Ուկրաինայի Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում ուկրաինական դրոնների հարվածի հետևանքով 7 մարդ է զոհվել, հայտնում է «Ֆրանս պրեսս» գործակալությունը՝ վկայակոչելով ռուսաստանյան պաշտոնական աղբյուրները։

«Առնվազն 7 մարդ զոհվել է, 20-ից ավելին վիրավորվել», - Խերսոնի մարզի՝ ռուսական ուժերի կողմից օկուպացված շրջանի նահանգապետ Վլադիմիր Սալդոյի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Պաշտոնյայի խոսքով՝ անօդաչու թռչող սարքը թիրախավորել է քաղաքի շուկան։
Օլեշկին գտնվում է Դնեպր գետի օկուպացված ափին, ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել 2022 թվականի ներխուժումից կարճ ժամանակ անց։

Ուկրաինայի իշխանություններն էլ իրենց հերթին հաղորդում են անցած գիշեր Օդեսայի բնակելի թաղամասում ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով առնվազն 2 զոհի, 15 վիրավորի մասին:

XS
SM
MD
LG