Խերսոնի շրջանում ռուսական հարվածների հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ առնվազն 13-ը։ Վիրավորների թվում կա երկու երեխա, հայտնել է ռազմական վարչակազմը:
24 ժամվա ընթացքում վնասվել է չորս բազմահարկ շենք և 21 առանձնատուն։ Ընդհանուր առմամբ, հարձակման է ենթարկվել Խերսոնի շրջանի 28 բնակավայր։
Իշխանությունները հայտնում են առնվազն չորս միջադեպի մասին, երբ անօդաչու սարքերը պայթուցիկներ են նետել փողոցներում գտնվող մարդկանց վրա: Դա տեղի է ունեցել Խերսոնում, Անտոնովկայում և Բերիսլավում։
Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինն ավելի վաղ հայտնել էր, որ Խերսոնում անօդաչու թռչող սարքը հարձակվել է միկրոավտոբուսի վրա։ Տուժել է 5 մարդ, այդ թվում՝ 12-ամյա տղա և 13-ամյա աղջիկ։
Պրոկուդինը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է Խերսոնի կենտրոնական հատվածում գտնվող բնակելի շենքի վրա հարձակման հետևանքները։