Մատչելիության հղումներ

Բելգիայի կառավարությունն առաջին անգամ գլխավորում է ֆլամանդացի ազգայնական


Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեվերը, 3-ը փետրվարի, 2025թ.
Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեվերը, 3-ը փետրվարի, 2025թ.

Բելգիայի կառավարությունն առաջին անգամ գլխավորում է ֆլամանդացի ազգայնական: Բարտ դե Վեվերը «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցության առաջնորդն է, նախկինում հանդես էր գալիս Ֆլանդրիայի լայն ինքնավարության, ընդհուպ Բելգիայից անջատման օգտին։

Նրա առաջնորդած կուսակցությունը հաջողության հասավ անցյալ տարի խորհրդարանական ընտրություններում, սակայն չկարողացավ ինքնուրույն կառավարություն ձևավորել, մասնավորապես առանց Բելգիայի ֆրանսախոս հատվածի՝ Վալոնիայի կուսակցությունների մասնակցության։

Կառավարության նոր կազմի շուրջ բանակցությունները տևեցին մոտ ութ ամիս և ավարտվեցին հինգ կուսակցություններից բաղկացած կոալիցիայի շուրջ համաձայնությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG