Մատչելիության հղումներ

Խարկովը կրկին ԱԹՍ հարվածների է ենթարկվել, կան տուժածներ


ԱԹՀ հարվածներից այրված տրոլեյբուսը Խարկովում, 30-ը մայիսի, 2025թ․
ԱԹՀ հարվածներից այրված տրոլեյբուսը Խարկովում, 30-ը մայիսի, 2025թ․

Մայիսի լույս 30-ի գիշերը ռուսական կողմը ԱԹՍ-ներով հարվածել է Խարկովին, կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ, հայտնում են տեղի իշխանությունները։

«Այսօր Խարկովը հերթական հարձակման է ենթարկվել. հակառակորդը ութ «Շահեդ» է արձակել մեր պրոլեյբուսները սպասարկող պահեստներից մեկի ուղղությամբ։ Արդյունքում ոչ միայն ձեռնարկությունն է վնասվել, այլև ավելի քան 30 բազմաբնակարան շենք, կա երկու տուժած»,- գրել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։

Նրա փոխանցմամբ, ԱԹՍ հարվածից մեկ տրոլեյբուս ամբողջությամբ այրվել է, ևս 18-ը՝ վնասվել։

Ավելի ուշ Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հստակեցրել է՝ ընդհանուր առմամբ 11 մարդ է տուժել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG