Մատչելիության հղումներ

Խարկովի վրա ռուսական հարվածի հետևանքով կա առնվազն 30 տուժած


Խարկով, Ուկրաինա, արխիվ
Խարկով, Ուկրաինա, արխիվ

Ռուսական զինուժը Խարկովի վրա հարձակման ժամանակ հարվածել է բնակելի բազմահարկ շենքի, կա առնվազն 30 վիրավոր, այդ թվում՝ 3 երեխա։

Խարկովի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ կիրակի գիշերը ռուս զինվորականները հարվածել են երկրին 2 «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով և 1 կառավարվող Х-59 հրթիռով։ Գործարկվել է նաև 14 անօդաչու թռչող սարք։

Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է խոցել 1 Х-59 հրթիռ և 10 հարվածային անօդաչու թռչող սարք, ասվում է ուկրաինական հրամանատարության հաղորդագրությունում։

Պատերազմի ողջ ընթացքում Ռուսաստանի իշխանությունները հերքում են Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա կանխամտածված հարձակումների մեղադրանքները:

XS
SM
MD
LG