Մատչելիության հղումներ

Խամենեին հայտարարել է, որ Սինվարի մահը չի կանգնեցնի «դիմադրության առանցքը»


Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) առաջնորդ Յահյա Սինվարի մահը չի կանգնեցնի «դիմադրության առանցքը», և որ «Համաս»-ը կապրի։

Սինվարը 2023-ի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման գլխավոր կազմակերպիչն է համարվում։ Իսրայելում ավելի քան 1000 մարդ սպանվեց, 251-ը գերեվարվեցին։

Արմատական խմբավորման առաջնորդի սպանվելու լուրը հաստատվեց հինգշաբթի։

«Ինչպես միշտ, մենք Աստծո ողորմությամբ և օգնությամբ կմնանք անկեղծ մարտիկների և մարտիկների կողքին», - նշել է Խամենեին:

Տարիներ շարունակ Իրանի աջակցությամբ ստեղծված «դիմադրության առանցքը» ներառում է «Համաս»-ը, լիբանանյան «Հեզբոլա» խմբավորումը, Եմենի հութի շարժումը և տարբեր շիա խմբավորումներ Իրաքում և Սիրիայում: Խմբավորումներն իրենց բնութագրում են որպես դիմադրություն Իսրայելին և ԱՄՆ-ի ազդեցությանը Մերձավոր Արևելքում:

«Հեզբոլա»-ն զինված խմբավորում է և քաղաքական կուսակցություն, որը Միացյալ Նահանգների կողմից համարվում է ահաբեկչական խմբավորում, թեև ԵՄ-ն միայն դրա զինված թևն է ներառել իր սև ցուցակում։

Սինվարի մահից հետո արևմտյան առաջնորդները hակամարտությանը վերջ դնելու հնարավորության մասին են հայտարարում, Իսրայելի վարչապետն էլ՝ տեղի ունեցածը ավելի քան մեկ տարի շարունակվող պատերազմի վերջի սկիզբը։

XS
SM
MD
LG