Մատչելիության հղումներ

«Հեզբոլա»-ն Սինվարի սպանության ֆոնին «Իսրայելի հետ առճակատման նոր և սրվող փուլի» մասին է զգուշացրել


«Համաս»-ի առաջնորդ Յահյա Սինվար, արխիվ
«Համաս»-ի առաջնորդ Յահյա Սինվար, արխիվ

Գազայում «Համաս»-ի առաջնորդ Յահյա Սինվարի սպանությունից հետո Լիբանանի «Հեզբոլա» խմբավորումն այսօր հայտարարել է Իսրայելի դեմ պատերազմի նոր փուլի մասին, հաղորդում է Reuters-ը։

Արևմտյան առաջնորդները հույս են հայտնել, որ Սինվարի մահը հնարավորություն է տվել վերջ դնել հակամարտությանը:

ԱՄՆ-ը ցանկանում է բանակցություններ սկսել հրադադարի առաջարկի և պատանդների ազատ արձակման շուրջ, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ Սինվարին անվանելով պատերազմի ավարտի «հիմնական խոչընդոտը»:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում նույնպես հույս է հայտնել, որ Սինվարի մահը հնարավորություն կտա վերջնականապես ավարտել Գազայում հակամարտությունը, սակայն Նեթանյահուն պնդել է, որ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ «Համաս»-ի զինյալների կողմից պատանդ վերցվածները չեն վերադարձվել:

Իրանն, իր հերթին, մատնանշել է, որ շարժմանն աջակցությունը չի մարի: «Դիմադրության ոգին կամրապնդվի», ըստ Reauters-ի, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը: «Հեզբոլա»-ն էլ «Իսրայելի հետ առճակատման նոր և սրվող փուլի» մասին է զգուշացրել։

Սինվարին, ով համարվում է 2023-ի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման գլխավոր կազմակերպիչներից մեկը, սպանվել է հոկտեմբերի 17-ին Գազայի հատվածում ռազմական «գործողությունների» ժամանակ: Սինվարիի մահը մեկ տարի շարունակվող հակամարտության կարևոր իրադարձություններից մեկն է, որը բազմաթիվ խաղաքարտեր կարող է խառնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG