Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ևս երկու ամիս կմնա բանտում, դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը, «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Ռոման Ահարոնյանն, ով անհիմն է որակում դատարանի որոշումը:
Մկրտիչ սրբազանը հոկտեմբերին է կալանավորվել, նա մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորություններն օգտագործելով: Մկրտիչ եպիսկոպոսն այս մեղադրանքները չի ընդունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ