Մեկ օրվա ընթացքում քանի՞ անգամ է ձեր ավտոմեքենան փոսն ընկնում։ Մինչ փորձում եք հիշել ու հաշվել, հնարավոր է՝ հենց այդ պահին Երևանի փողոցներում նոր փոսեր են առաջանում, իսկ եղածներն էլ ավելի խորանում։
Վերջին տարիների պատմությունը նույնությամբ կրկնվում է՝ ձմռան ավարտին ձյունը հալչում է, մայրաքաղաքի փողոցների ասֆալտն էլ քայքայվում. կամ պետք է փորձել շրջանցել, կամ էլ ընկնել փոսը՝ վնասելով ավտոմեքենան:
Պաշտոնական պարզաբանումը նույնն է՝ ձյուն է եկել, օգտագործված աղն է պատճառը:
Մի քանի օր առաջ քաղաքապետարանում հայտարարեցին, թե արդեն այս շաբաթ-կիրակի կսկսեն փակել փոսերը, քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեծ ծավալի աշխատանքների անհրաժեշտության մասին է խոսում:
Մանրամասները՝ տեսանյութում.