Մատչելիության հղումներ

Կավելաշվիլին ու Գաֆարովան քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները


Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլի
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլի

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ու Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ։

AzerTac պետական լրատվական գործակալությունը փոխանցում է, որ Կավելաշվիլին վերահաստատել է Վրաստանի աջակցությունը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։

Հանդիպմանը քննարկվել է նաև Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև եռակողմ համագործակցությունը։

Վրաստանը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է տեսնել տարածաշրջանը խաղաղ։ Վրաստանի արտգործնախարարը նույնիսկ Երևանում ասաց, որ պատրաստ են անել հնարավորը՝ այդ նպատակին հասնելու համար, անգամ հանդես գալ որպես ֆասիլիտատոր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG