Մատչելիության հղումներ

Վրաստանի ԱԳ նախարարը Միրզոյանի և Բայրամովի հետ հեռախոսազրույցներ է ունեցել


Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին Երևանում այցի ժամանակ, 30-ը հունվարի, 2025թ.
Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին Երևանում այցի ժամանակ, 30-ը հունվարի, 2025թ.

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել իր վրացի պաշտոնակից Մակա Բոճորիշվիլիի հետ: ԱԳՆ-ից փոխանցում են, որ նրանք բացի երկկողմ օրակարգը, խոսել են նաև տարածաշրջանային հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ քննարկումներին։

Նույն օրը Վրաստանի արտգործնախարարը զրույցում է ունեցել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այդ երկրի ԱԳՆ-ից հաղորդում են, որ քննարկվել են երկու երկրների համագործակցությունը, ինչպեց նաև տարածաշրջանային հարցերը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ Թբիլիսին վերահաստատել էր իր պատրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործընթացին:

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Երևանում հայտարարել էր, որ Թբիլիսին ցանկանում է տեսնել տարածաշրջանը խաղաղ՝ նշելով, որ պատրաստ են անել հնարավորը՝ այդ նպատակին հասնելու համար, անգամ հանդես գալ որպես ֆասիլիտատոր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG