Մատչելիության հղումներ

Քաշմիրում հարձակման հետևանքով 26 զոհ կա, 17 վիրավոր


Քաշմիր, 22-ը ապրիլի, 2025թ.
Քաշմիր, 22-ը ապրիլի, 2025թ.

26 մարդ Է զոհվել, 17-ը՝ վիրավորվել Հնդկաստանի կողմից վերահսկվող Ջամուում և Քաշմիրում զբոսաշրջիկների վրա զինված հարձակման հետևանքով: Հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի մահմեդականներով բնակեցված Փահալգամում, որը զբոսաշրջային հայտնի ուղղություն է։

Սա Հնդկաստանում խաղաղ բնակիչների վրա ամենամեծ հարձակումն էր 2008 թվականին Մումբայում տեղի ունեցած փոխհրաձգությունից ի վեր, որի հետևանքով զոհվեց ավելի քան 160 մարդ:

Վարչապետ Նարենդրա Մոդին ընդհատել է իր երկօրյա այցը Սաուդյան Արաբիա և չորեքշաբթի առավոտյան վերադարձել է Նյու Դելի:

տարածաշրջանում քիչ հայտնի «Քաշմիրի դիմադրություն» զինված խմբավորումը սոցցանցերում տարածած հաղորդագրությամբ ստանձնել է արյունալի հարձակման պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ այդկերպ իր դժգոհությունն է հայտնել շրջանում տասնյակ հազարավոր ներգաղթյալների բնակություն հաստատելու կապակցությամբ, ինչը «փոխել է ժողովրդագրական պատկերը»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG