Մատչելիության հղումներ

Կարո՞ղ է Եվրոպան ապահովել Ուկրաինայի պաշտպանությունն՝ առանց ԱՄՆ աջակցության


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը

«Սա Եվրոպայի պահն է», - ասում են Բրյուսելի դիվանագետները՝ մարտի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինային ռազմական ֆինանսավորումը ժամանակավորապես դադարեցնելու որոշումից հետո։

Թե որքանով է դա այդպես, ժամանակը ցույց կտա: Հռետորաբանությունից զատ առանցքային հարցն այն է, թե արդյո՞ք Եվրոպան ունի քաղաքական կամք՝ ամբողջությամբ լրացնելու Ուկրաինայում Միացյալ Նահանգների կողմից սառեցված ծախսերը երկարատև կտրվածքով:

Մինչ այս պահը այս հարցին դեռ պատասխան չկա։

ՆԱՏՕ-ն Վաշինգտոնից լրացուցիչ մանրամասներ է սպասում՝ նախքան որևէ պաշտոնական հայտարարություն անելը։ Դաշինքի դիվանագետները «Ազատություն» ռադիոկայանին ասել են՝ կարևոր է պարզել՝ արդյոք եվրոպացի դաշնակիցները դեռ կարողանալու են գնել ամերիկյան զենք և այն փոխանցել Ուկրաինային։

Դիվանագետներից մեկը նշել է. - «Այս պահին Եվրոպան պարզապես չունի բավականաչափ սեփական պաշարներ, բայց եթե ԵՄ-ն դեռ կարողանալու է ձեռք բերել ամերիկյան զենք-զինամթերքը, վիճակն այնքան էլ վատ չէ»:

Մարտի 4-ին ներկայացնելով եվրոպական պաշտպանական ծախսերը և Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը մեծացնելու առաջարկները՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խուսափեց որևէ կերպ հիշատակել Միացյալ Նահանգների որոշումը:

Ukrainians Ask 'What Can We Do?' After US Military Freeze
please wait

No media source currently available

0:00 0:02:36 0:00

«Հստակ և գործող սպառնալիք»

Մարտի 6-ին Բրյուսելում Եվրամիությունը կհավաքվի կարևոր գագաթնաժողովի՝ քննարկելու նոր անվտանգային միջավայրի հետ կապված անելիքները։ Այս հավաքին ընդառաջ ֆոն դեր Լայենը նամակ է հղել ԵՄ անդամ պետություններին, որին ծանոթացել է նաև «Ազատություն» ռադիոկայանը: Նամակում նա, մասնավորապես, նշել է․- «Նոր դարաշրջան է գալիս։ Եվրոպան բախվում է հստակ և գործող վտանգի, որի նմանը մենք չենք տեսել մեր հասուն կյանքի ընթացքում: Մեր որոշ հիմնարար ենթադրություններ հիմնովին խարխլվում են»:

Եվրահանձնաժողովի նախագահը նաև մի նուրբ ակնարկ է արել Վաշինգտոնի հասցեին՝ գրելով․ - «ԱՄՆ-ի հետ նորմալ հարաբերություններն իմ հիմնական նպատակներից մեկն են, ինչպես երկկողմ, այնպես էլ «Մեծ յոթնյակ»-ի ձևաչափով, սակայն համատեքստը, որտեղ մենք գործում ենք, հիմնովին և կտրուկ փոխվում է»:

Արդյո՞ք ժամանակն է, որ ԵՄ-ն ավելին անի՝ լրացնելու ԱՄՆ-ի թողած ֆինանսական բացը: Գուցե, բայց դժվար թե դա լինի այդքան արագ:

Ֆոն դեր Լայենի առաջարկները և «Ազատություն» ռադիոկայանի ձեռքի տակ հայտնված ԵՄ գագաթնաժողովի եզրակացությունների նախագիծը չեն պարունակում Ուկրաինային ուղիղ աջակցության մասին որևէ կոնկրետ առաջարկ, այդ թվում՝ ֆինանսավորման մասին մանրամասներ, բացի հիշատակելուց 30 միլիարդ եվրոն, որն արդեն խոստացվել է Կիևին 2025 թվականի համար՝ որպես բյուջետային աջակցություն:

Խնդիրն այն է, որ եթե Միացյալ Նահանգներն ամբողջությամբ հրաժարվի Ուկրաինային օգնելու պարտավորությունից, ապա այդ բացը լրացնելու համար միայն այս տարի լրացուցիչ 30 միլիարդ եվրո կպահանջվի։

Եվրոպական առաջնորդները պահեստային պլաններ ունեին նման իրավիճակի համար Թրամփի հայտարարությունից շատ առաջ, հատկապես, երբ ԱՄՆ Կոնգրեսը 2024 թվականին հետաձգեց Կիևին տրամադրվելիք օգնության փաթեթը:

What Ukrainian Soldiers Told RFE/RL After US Paused Military Aid
please wait

No media source currently available

0:00 0:01:36 0:00

Ամրապնդել ԵՄ անվտանգությունը, թե օգնել Ուկրաինային

Ֆոն դեր Լայենի «Վերազինել Եվրոպան» նախաձեռնությունն այժմ, ըստ երևույթին, կենտրոնացած է բացառապես ԵՄ պաշտպանական ծախսերի ավելացման վրա, այլ ոչ թե ուղղակիորեն Ուկրաինային օգնելու: Այն ներառում է անդամ պետություններին 150 միլիարդ եվրոյի (158 միլիարդ դոլարի) վարկեր, որով նրանք պետք է համալրեն հակաօդային պաշտպանության և անօդաչու թռչող սարքերի զինանոցը։ Առաջարկվում է նաև ծախսերի հարցում ավելի մեծ ճկունություն այն երկրների համար, որոնք ավելացնում են պաշտպանական բյուջեները և հնարավորություն, որ այլ նպատակներով նախատեսված ԵՄ-ի միջոցներն ուղղվեն ռազմական նախագծերին, եթե անդամ պետությունները որոշեն այդպես։

Այս միջոցառումները կարող են մինչև 800 միլիարդ եվրո մոբիլիզացնել, ասել է ֆոն դեր Լայենը: Սակայն հիմնական հարցը մնում է անպատասխան՝ սա արվում է որպեսզի ԵՄ քաղաքացիներն իրենց ավելի անվտա՞նգ զգան, թե՞ որ Ուկրաինան կարողանա դիմակայել Ռուսաստանի ագրեսիային: Այն միտքը, որ պաշտպանական ոլորտում եվրոպական ներդրումների ավելացումը, ի վերջո, ավելի մեծ աջակցություն կապահովի Ուկրաինային, տրամաբանական է հնչում, բայց արդյո՞ք դա գործնականում կաշխատի:

Այդ հարցի պատասխանը կարող է տալ այս շաբաթ Բրյուսելում շրջանառության մեջ դրված մեկ այլ նախաձեռնություն: Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն առաջարկել է հավաքագրել Ուկրաինային անհրաժեշտ 30 միլիարդ եվրոն՝ միջոցներ հավաքագրելով ինչպես Եվրամիության կողմից պահվող ռուսական սառեցված ակտիվներից, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների կամավոր հատկացումներից, որ կարվեն ըստ նրանց ՀՆԱ-ի։

Analysts React To US Brake On Military Aid For Ukraine
please wait

No media source currently available

0:00 0:01:36 0:00

Սակայն այս պլանն այժմ առկախված է:

ԵՄ դիվանագետներն ասում են, որ որոշ անդամ պետություններ պատրաստ չեն այս պահին այդքան մեծ գումարներ հատկացնել, իսկ մյուսները մատնանշում են Հունգարիան, որը երկար ժամանակ դեմ է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրմանը: Ըստ ԵՄ դիվանագետների՝ Բուդապեշտը նույնիսկ սպառնացել է վետո դնել գագաթնաժողովի պատրաստած ցանկացած տեքստի վրա, որը կվիճարկի Մոսկվայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ Միացյալ Նահանգների ջանքերը։

Ուստի, Եվրոպայի «պահը» կարող է ընդհանրապես չընդգրկել Ուկրաինան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG