Մատչելիության հղումներ

Քարաջում ցույցի ժամանակ ձերբակալված տղամարդը մահապատժի չի ենթարկվի. իրանական ԶԼՄ-ներ


Ցույցեր Իրանում
Ցույցեր Իրանում

Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Քարաջ քաղաքում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված 26-ամյա տղամարդը մահապատժի չի ենթարկվի։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր տեղեկություններով՝ Իրանում ցուցարարների սպանությունները դադարել են, վարչակազմը նաև հետ է կանգնել մահապատիժների մտադրությունից։

Թրամփը միաժամանակ կրկին զգուշացրել է, որ Վաշինգտոնը հետևում է իրավիճակին։ Մինչ այդ նա սպառնացել էր միջամտել, այդ թվում՝ ռազմական ճանապարհով։

Իրանում ապրող մարդիկ Reuters-ին փոխանցել են, որ երեկ և այսօր բողոքի ցույցերը, կարծես, նվազել են: Ստույգ տեղեկություններ, սակայն, դժվար է ստանալ, քանի որ հեռախոսակապն ու ինտերնետը մեծամասամբ մնում են անհասանելի։

XS
SM
MD
LG