Մատչելիության հղումներ

Կանադայի ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթում է Լիբերալ կուսակցությունը


Կանադայի գործող վարչապետ Մարկ Քարնին, արխիվ
Կանադայի գործող վարչապետ Մարկ Քարնին, արխիվ

Կանադայի խորհրդարանական ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթում է Լիբերալ կուսակցությունը, հայտնում է Reuters-ը։ Կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Մարկ Քարնին կգլխավորի երկրի հաջորդ կառավարությունը։

Լիբերալներն առաջատար էին կամ ընտրվել էին 161 շրջաններում, որին հաջորդում են պահպանողականները՝ 150 շրջաններում, սակայն ձայների հաշվարկը դեռևս չի ավարտվել, նշում է գործակալությունը։

CTV News հեռուստաալիքը հայտնում է, որ Լիբերալ կուսակցությունը չի կարողանա ձևավորել մեծամասնության կառավարություն։ Դրա համար լիբերալները պետք է հաղթեին 343 ընտրատարածքներից 172-ում։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG