Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Օտտավան լուրջ է վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, նույնիսկ եթե դա «երբեք տեղի չունենա»։
«Շատ պարզ ասեմ․ Կանադան երբեք չի լինի ԱՄՆ 51-րդ նահանգը։ Բայց մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք այն ամենին, ինչ ասում է ԱՄՆ նախագահը», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կանադայի վարչապետը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ խոսելով Կանադայի մասին, հայտարարել էր, որ այն կարող է միանալ Միացյալ Նահանգներին և դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը, ինչը թույլ կտա ազատվել «արհեստական գծված սահմաններից»: