Մատչելիության հղումներ

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի և «BBC News ադրբեջաներեն»-ի խմբագրությունների «աշխատանքը կկարգավորվի» այդ երկրում


Բաքու, Ադրբեջան
Բաքու, Ադրբեջան

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի և «BBC News ադրբեջաներեն»-ի խմբագրությունների աշխատանքը կկարգավորվի Ադրբեջանում, հայտնում է Trend-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։

Լրատվամիջոցը հայտնում է, որ «Սպուտնիկ Ադրբեջանի» լրագրողների թիվը Բաքվում կկրճատվի և կհավասարվի Ռուսաստանում «Ազերթաջ» պետական գործակալության լրագրողների թվին։ Այսինքն՝ այսօրվանից կկրճատվի մինչև 1 թղթակից։

Նույն մոտեցումը կկիրառվի նաև «BBC News ադրբեջաներեն»-ի նկատմամբ։

Պաշտոնական հայտարարություններ լրատվամիջոցների կողմից չեն եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG