Կամչատկայում՝ Վաչկաժեց հրաբխի մոտ, Մի-8 ուղղաթիռ է անհետացել։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում 22 մարդ է եղել, հայտնում է օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
«Վիտյազ-Աերո» ավիաընկերության ուղղաթիռն, ըստ Baza տելեգրամյան ալիքի, պետք է հրաբխի մոտից վերցներ 19 հոգանոց զբոսաշրջիկների խումբը:
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 19 ուղևոր և անձնակազմի երեք անդամ։
Ռուսական ՏԱՍՍ պետական գործակալության աղբյուրը հայտնել է, որ ուղղաթիռը որոնելու համար օդ է բարձրացել «Վիտյազ-Աերո» ավիաընկերության մեկ այլ ուղղաթիռ: