Կալիֆոռնիայի գինու շրջաններում և Օրեգոնի կենտրոնական հատվածում արդեն մի քանի օր շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Հաղորդվում է, որ մի քանի հարյուր մարդ է տարհանվել:
Ամենաշատը տուժել է Նապա շրջանը: Մոտ 190 մարդու հորդորել են լքել իրենց տները:
Կրակի դեմ պայքարում օգոստոսի 24-ի դրությամբ ներգրավված է եղել ավելի քան 1230 հրշեջ, 10 ուղղաթիռ։
Հրդեհի դեմ բռնկման պատճառը դեռ հետաքննության փուլում է։
Վայրի բնության հրդեհների կառավարման ազգային միջգերատեսչական կենտրոնի տվյալներով՝ տարվա սկզբից ի վեր երկրում գրանցվել է մոտ 45 հազար հրդեհ։