Իսրայելը երկուշաբթի օրը հարվածել է Գազայի «Նասեր» հիվանդանոցին, կա առնվազն 15 զոհ: Զոհերի թվում են երեք լրագրողներ, որոնցից մեկը աշխատում էր Reuters-ում, հայտնել է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի վերահսկողության տակ գտնվող առողջապահական գերատեսչությունը:
Նախարարության հաղորդմամբ՝ վիրավոր լուսանկարիչներից մեկը ևս Reuters-ի պայմանագրային աշխատակից է:
Իսրայելի բանակը և վարչապետի գրասենյակը հարվածների վերաբերյալ առայժմ մեկնաբանություն չեն տվել։