Աֆղանստանի քաղաքացին խոստովանել է, որ միտումնավոր կերպով է ավտոմեքենան մխրճել Մյունխենում բազմության մեջ, հայտնում է Մյունխենի դատախազը։
«Նա խոստովանել է, որ միտումնավոր մեքենայով մխրճվել է ցույցի մասնակիցների մեջ»,- ասել է դատախազ Գաբրիել Թիլմանը։
«Ես շատ զգույշ եմ հապճեպ դատողություններ անելուց, բայց հիմնվելով այն ամենի վրա, ինչ մենք այս պահին գիտենք, ես կհամարձակվեի խոսել հանցագործության իսլամիստական շարժառիթների մասին», - ավելացրել է նա:
Մյունխենում այդ միջադեպի հետևանքով վիրավորների թիվը հասել է 30-ի: