Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին հակադարձում է Արևմուտքի գնահատականներին


«Վրացական երազանք»-ի հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին քաղաքականություն վերադառնալուց հետո առաջին հարցազրույցն է տվել՝ հակադարձելով Արևմուտքի գնահատականներին, թե Վրաստանը նահանջում է ժողովրդավարությունից։

«Իմեդի» հեռուստաընկերությամբ երեկ երեկոյան հեռարձակված հարցազրույցում նա ասել է, թե «պատերազմի գլոբալ կուսակցության» շանտաժը չի աշխատել։

«Մեզ մոտ իրական ժողովրդավարություն է»,- պնդել է «Վրացական երազանքի» հիմնադիրը։

Իվանիշվիլին համոզմունք է հայտնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք»-ը կհաղթի, սակայն ըստ նրա՝ Վրաստանին դժվարին ժամանակներ են սպասվում, քանի որ կրկին փորձելու են երկրորդ ճակատ բացելու նպատակով երկիրը ներքաշել պատերազմի մեջ։

Իվանիշվիլին և իշխող ուժի ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավում անդադար խոսում են պատերազմի վտանգից։ Ընդդիմությունը դա կեղծ թեզ է համարում, որի միջոցով իշխանությունը ահաբեկում է հանրությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG