Մատչելիության հղումներ

Իտալիայի դեսպանին հրավիրել են Ֆրանսիայի ԱԳՆ՝ բողոք հայտնելու


Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինի, արխիվ
Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինի, արխիվ

Ֆրանսիայում Իտալիայի դեսպան Էմանուելա Դ'Ալեսանդրոն ֆրանսիական ԱԳՆ է կանչվել՝ իր երկրի փոխվարչապետ, հակամիգրացիոն «Լեգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիի կողմից Ֆրանսիայի նախագահի հասցեին «անընդունելի հայտարարություններից հետո», - հայտնում է France-Presse գործակալությունը` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը։

Անցած օրերին Միլան այցի ժամանակ Սալվինին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորած «Կամավորների կոալիցիայի» կողմից Ուկրաինա իտալական զորքեր ուղարկելու հնարավորության մասին հարցին պատասխանել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը «պետք է ինքը գնա այնտեղ»՝ սաղավարտ հագնի և զենք վերցնի։

Իտալիան թեև «Կամավորների կոալիցիայի» անդամ է, սակայն վարչապետ Ջորջա Մելոնին ևս ակնարկել է, որ Հռոմը մտադիր չէ իտալացի զինվորականներ ուղարկել Ուկրաինա։

Ֆրանսիայի արտգործնախարարությունը Իտալիայի դեսպանին փոխանցել է, որ Սալվինիի խոսքերը «հակասում են երկու երկրների միջև վստահության մթնոլորտին և պատմական հարաբերություններին, ինչը նաև արտացոլվում էր դիրքորոշումների մերձեցման մեջ, նախ և առաջ՝ Ուկրաինային անսասան աջակցության հարցում», - դիվանագիտական աղբյուրի խոսքերն է մեջբերում France-Presse-ը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG