Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է անհետ կորածների հարազատներին


Անհետ կորածների ծնողների բողոքի ակցիա Երևանում, արխիվ
Անհետ կորածների ծնողների բողոքի ակցիա Երևանում, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արցախյան պատերազմի հետևանքով անհետ կորածների հարազատներին:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց ծնողներից մեկը, Փաշինյանը հավաստիացրել է, որ արվում է հնարավորը այս հարցի լուծման ուղղությամբ:

Վարչապետի հավաստիացնումները, սակայն, որոշ ծնողների չի գոհացրել, ոմանք դուրս են եկել հանդիպման կեսից, ոմանք էլ նոր հանդիպում են պահանջում՝ առավել հանգամանալից քննարկելու իրենց որդիների որոնողական աշխատանքները:

Հայաստանը շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ 191-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG