Մատչելիության հղումներ

Իսրայելը հայտարարել է, որ Գազայում սպանել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկին


Իսրայելի կողմից Գազա քաղաքում մեքենայի վրա հասցված հարվածի հետևանքները, դեկտեմբերի 13, 2025թ.
Իսրայելի կողմից Գազա քաղաքում մեքենայի վրա հասցված հարվածի հետևանքները, դեկտեմբերի 13, 2025թ.

Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազա քաղաքում մեքենային հասցված հարվածների հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի ավագ հրամանատար Ռաեդ Սաեդը, ով Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հարձակումների կազմակերպիչներից մեկն էր։

Համատեղ հայտարարության մեջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը նշել են, որ Սաեդը թիրախավորվել է ի պատասխան այսօր ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված հարձակման, որի ժամանակ պայթուցիկ սարքից երկու զինվոր էր վիրավորվել:

Առողջապահական մարմինների տվյալներով՝ Գազայի հատվածում մեքենայի վրա հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ առնվազն 25-ը։ ՀԱՄԱՍ-ի կամ բժիշկների կողմից հաստատում չի եղել, որ Սաեդը զոհվածների թվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG