Մատչելիության հղումներ

Իսրայելը և «Համաս»-ը պայմանավորվել են հրադադարի և գերիների ազատ արձակման գործարքի շուրջ


Գազայի հատված
Գազայի հատված

Իսրայելը և «Համաս»-ը հայտարարել են, որ պայմանավորվել են երկար սպասված հրադադարի և պատանդների գործարքի շուրջ: Սա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայում պատերազմը ավարտելու ծրագրի առաջին փուլն է:

Ինքը՝ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ն ստորագրել են խաղաղության ծրագրի առաջին փուլը: Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ բոլոր պատանդները շատ շուտով ազատ կարձակվեն, և Իսրայելն իր զորքերը կհեռացնի համաձայնեցված հատված:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հինգշաբթի օրը կառավարության նիստ կհրավիրի՝ համաձայնագիրը հաստատելու համար:

«Ծրագրի առաջին փուլի հաստատմամբ մեր բոլոր պատանդները կվերադառնան տուն», - ասվում է նրա հայտարարության մեջ:

Նեթանյահուն շեշտել է՝ սա Իսրայելի դիվանագիտական հաջողությունն է և հաղթանակը:

Գազայի իշխանությունները պնդում են, որ ավելի քան 67 հազար մարդ է սպանվել այս 2 տարիների ընթացքում:

XS
SM
MD
LG