Իսրայելի ուժերը Գազա քաղաքում ավերել են առնվազն 30 բնակելի շենք և հազարավոր մարդկանց հարկադրել լքել իրենց տները, հայտնել են պաղեստինյան պաշտոնյաները: Սա ընթանում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Իսրայել ժամանելուն զուգահեռ:
Իսրայելը հայտարարել է, որ նախատեսում է գրավել քաղաքը, վերացնել Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը և ուժեղացրել է հարձակումները:
Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկանում է խոսել այն մասին, թե ինչպես ազատել Գազայի հատվածում դեռևս պահվող 48 պատանդներին և վերակառուցել ափամերձ գոտին։
«Մենք պատրաստվում ենք հանդիպել նրանց հետ (Իսրայելի ղեկավարության), պատրաստվում ենք խոսել, թե ինչ է սպասվում ապագայում», – ասել է Ռուբիոն Իսրայել մեկնելուց առաջ, որտեղ կմնա մինչև երեքշաբթի։